Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Դեկտեմբեր

Մենաշնորհների դեմ պայքարում աշխատանքները շարունակվում են. Արծվիկ Մինասյան

Մենաշնորհների դեմ պայքարում աշխատանքները շարունակվում են. Արծվիկ Մինասյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջիկայում վերլուծությամբ կներկայացնի նախորդ տարվա հուլիսի նկատմամբ այս տարի արձանագրված տնտեսական ակտիվության ցուցանիշների նվազման պատճառները:

Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

«Պետք չէ հուսահատվել, քանի որ կան աճ արձանագրելու հնարավորությամբ նոր ոլորտներ, որոնց վերաբերյալ ևս տեղեկատվություն կներկայացնենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մինասյանը: Միաժամանակ, նախարարն ընդգծեց, որ մենաշնորհների դեմ պայքարի ուղղությամբ ևս աշխատանքները շարունակվում են:

«Եթե դուք հետևել եք, էականորեն նվազել են դժգոհությունները ներկրման առումով: Օրենսդրական նախաձեռնությունները մշակման փուլում են և դրանք երկու ամսվա ընթացքում կներկայացվեն Ազգային ժողով»,- ասաց նա:

Հարցին, թե արդեն կա՞ն ոլորտներ, որտեղ նոր ներկրողներ են հայտնվել, Մինասյանն ասաց, թե այս պահին չկա նման ոլորտ: Նրա խոսքով՝ խնդիրը ոչ այնքան ներկրողների քանակի մեջ պետք է լինի, որքան որակական ցուցանիշների:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ