Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տեղի ունեցավ Շիրակի մարզի կրթական համակարգի ամենամյա օգոստոսյան համաժողովը

Տեղի ունեցավ Շիրակի մարզի կրթական  համակարգի ամենամյա օգոստոսյան համաժողովը

ԳՅՈՒՄՐԻ, 25  ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր ուսումնական տարվան ընդառաջ, օգոստոսի 25-ին, Գյումրու թիվ 21 դպրոցի դահլիճում, տեղի ունեցավ ՀՀ Շիրակի մարզի կրթական  համակարգի ամենամյա օգոստոսյան համաժողովը, որին մասնակցում էին ՀՀ կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը, Շիրակի փոխմարզպետ Սերյան Պետրոսյանը, մարզպետարանի կրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հրայր Կարապետյանը, մարզի դպրոցների տնօրենները: Շիրակի փոխմարզպետը  նախ ողջունելով բոլորին նոր ուսումնական տարում հաջողություն մաղթեց, ապա   խորհուրդ տվեց տնօրեններին պահպանել այն լավ ավանդույթները, որոնք ունի Շիրակի մարզի կրթական համակարգը, և լավ աշխատել:

Փոխմարզպետ Սերյան Պետրոսյանը տեղեկացրեց, որ մարզում գործում է 166 հանրակրթական դպրոց՝ 149-ը մարզային ենթակայության, 17-ը՝  ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության, որոնցից  3-ը վարժարաններ են, 1-ը միջնակարգ,  11-ը ավագ   դպրոցներ, ևս 2 ավագ դպրոց ձևավորվել և գործում են որպես հենակետային ավագ դպրոցներ՝ ՀՀ պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի և մանկավարժական ինստիտուտի  բազայի վրա: Մարզում կա երկու հատուկ դպրոց, որոնք  իրականացնում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար նախատեսված կրթական ծրագրեր: Այդ դպրոցներում ընդգրկված էին 117 երեխա: Ի դեպ, 2015-2016 ուստարում մարզային ենթակայության դպրոցներում դպրոցականների ընդհանուր թիվը կազմել է 25673: Ուսումնական տարվա ընթացքում մարզում  վերապատրաստվել և ատեստավորվել են 638, տարակարգ ստացել 39 ուսուցիչ: Մարզում գործում են համայնքային 54 նախակրթարան« որտեղ հաճախում են 4563  երեխաներ: Խնդիրը մասամբ մեղմվեց «Օգնություն նախադպրոցական տարիքի երեխաներին» ծրագրի ներդրմամբ« ինչի արդյունքում մարզի գյուղական համայնքների 54 դպրոցներում բացվեցին և գործում են դպրոցահեն նախադպրոցական խմբեր: Այդ համայնքների դպրոցներում շարունակվում է նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացումը: Ձևավորված 61 խմբում ներգրավված են շուրջ 916 երեխա:

Տարվա ընթացքում մարզի դպրոցականներն աչքի են ընկել օլիմպիադաներում գրանցած հաջողություններով՝  մոտ 7 հազար աշակերտ մասնակցել է առարկայական օլիմպիադաների, մարզի դպրոցականներից 143-ը մասնակցել են տարբեր առարկաների օլիմպիադաների հանրապետական փուլին, նրանցից 5-ն արժանացել 1-ին կարգի, 8-ը՝ 2-րդ,  13-ը՝ 3-րդ կարգի դիպլոմների, իսկ 30-ը գովասանագրերի: Հանրապետական փուլի արդյունքներով Շիրակի մարզը երկրորդն է հանրապետությունում՝ Երևանից հետո:

2014-2015  ուստարում մարզի 15 դպրոցներում ներառական կրթություն են ստանում 939 աշակերտ: 2015-2016 ուստարում ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանկը  կհամալրվի  ևս 9-ով:   Բացի վիճակագրական այս տվյալներից՝ փոխմարզպետը մատնանշեց նաև խնդիրները՝ շատ դպրոցներ ունեն շենքերի հիմնանորոգման, մարզադահլիճների կառուցման և գույքի ձեռքբերման խնդիրներ:

«2016 թվականին շահագործման է հանձնվել Մեծ Մանթաշի միջնակարգ դպրոցի շենքը, կառուցվում են Կրասարի և Վարդաքարի   միջնակարգ դպրոցների շենքերը: Խիստ առաջնահերթ հիմնանորոգման կարիք ունեն Հովունիի, Կապսի, Հովտաշենի, Լուսակերտի, Ձորաշենի, Քարաբերդի, Գեղանիստի, Տուֆաշենի, Ծաղկուտի դպրոցները: Նոր դպրոցական շենքերի կառուցման անհրաժեշտություն ունեն Բերդաշեն և Արեգնադեմ համայնքները: Մարզի 57 հանրակրթական դպրոցներում նոր մարզադահլիճների կառուցման անհրաժեշտություն կա: Մարզի 110 համայնքում դպրոցական շենքերը ջեռուցվում են լոկալ համակարգով՝ գազով ու դիզելային վառելիքով, 35-ում՝ էլեկտրաէներգիայով, սակայն դեռևս 18 դպրոց  ջեռուցումն իրականացնում է հեղուկ վառելանյութի վառարաններով»,-նշեց   փոխմարզպետը:

ՀՀ կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը տնօրեններին ներկայացրեց ոլորտում սպասվող առարկայական, ժամային, դասագրքային,  քննական, ինչպես նաև տնօրենների հավաստագրման և մանկավարժների տարակարգի հետ կապված փոփոխությունները:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]