1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կառավարությունը քայլեր է ձեռնարկում ոռոգման ոլորտում ֆինանսական կայունություն ապահովելու նպատակով

Կառավարությունը քայլեր է ձեռնարկում ոռոգման ոլորտում ֆինանսական կայունություն 
ապահովելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ոռոգման ոլորտի ֆինանսական կայունության բարելավման ռազմավարությանը և միջոցառումների ծրագրին: ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը նշեց, որ ռազմավարության նպատակն է ոռոգման ծառայությունների մատչելիության ավելացումը, մատուցման շարունակականության ապահովումն ու արդյունավետության բարձրացումը, ոռոգման ջրի համակարգի ընկերությունների (ջրօգտագործողների ընկերություններ և ջրառ ընկերություններ) ֆինանսական կենսունակության բարելավումը:

«Կամրապնդվեն ընթացիկ ծախսածածկմանն անցման նախադրյալները, ոռոգման համակարգերի և ենթակառուցվածքի պահպանումն ու արդիականացումը, ջրօգտագործողների ընկերությունների ինստիտուցիոնալ կարողությունների հետագա հզորացումը, ոռոգման համակարգին տրամադրվող պետական ֆինանսական աջակցության արդյունավետության բարձրացումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հարությունյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]