1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կանխատեսվում է, որ 40 հազարից ավելի առաջին դասարանցիներ կգնան դպրոց

Կանխատեսվում է, որ 40 հազարից ավելի առաջին դասարանցիներ կգնան դպրոց

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկ շաբաթից մեկնարկող ուսումնական տարում առաջին անգամ դպրոց կհաճախի 40 հազար և ավելի աշակերտ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ կրթության ու գիտության նախարարության Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: «Նախանցյալ տարի առաջին դասարանցիների թիվը 38 հազար էր, անցյալ տարի մոտ 40 հազար, այս տարի կանխատեսումների հիման վրա կարող եմ ասել, որ 40 հազար և ավելի աշակերտ կգնա դպրոց: Այս սեպտեմբերի մեկը տարբերվում է մեր մյուս ուսումնական տարիների առաջին օրվանից, քանի որ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի սեպտեմբերի մեկն է: Այդ առիթով նախատեսվում են բազմաբնույթ միջոցառումներ»,-հայտնեց պաշտոնյան:

Նա նշեց, որ դասագրքերը պատրաստ են, 1-4 դասարանցիները դրանք կստանան անվճար, իսկ 5-12 դասարանների գրքերը կլինեն վարձավճարով: «Դասագրքերի արժեքները տեղադրված են կայքում, բաժանված են տնօրեններին ու հրահանգ է տրված, որ նրանք փակցնեն տեսանելի վայրերում, որ ծնողները նույնպես տեղյակ լինեն դասագրքերի վարձավճարին»,-ավելացրեց Նարինե Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է առաջին դասարանցի չունեցող դպրոցներին, ապա Նարինե Հովհաննիսյանը նշեց, որ դրանք հայտնի կդառնան սեպտեմբերի 5-ից հետո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]