Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Գյումրիում և Վանաձորում ՀԱԿ-ն ընտրությունների կմասնակցի սեփական ցուցակներով

Գյումրիում և Վանաձորում ՀԱԿ-ն ընտրությունների կմասնակցի սեփական ցուցակներով

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստը տեղի է ունեցել օգոստոսի 25-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԱԿ մամուլի ծառայությունից, նիստում քննարկվել է Գյումրիում և Վանաձորում 2016թ. հոկտեմբերի 2-ին տեղի ունենալիք ընտրությունների մասնակցության հարցը:

Վարչությունը որոշել է ներկայացնել դիմում 2016թ. հոկտեմբերի 2-ին կայանալիք Գյումրիի և Վանաձորի ավագանիների ընտրություններին մասնակցելու վերաբերյալ, ինչպես նաև հաստատել Գյումրիի և Վանաձորի ավագանիների ընտրություններում Հայ Ազգային Կոնգրեսի ընտրական ցուցակները:

Գյումրիում ընտրական ցուցակը կգլխավորի «Շրջապատ» թերթի գլխավոր խմբագիր Սյուզի (Եպրաքսյա) Մեխակյանը, իսկ Վանաձորում` Կոնգրեսի Վանաձորի կառույցի ղեկավար, «Ներուժ» ՍՊԸ տնօրեն Ռուբեն Ոսկանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]