1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԵԱՏՄ պայմանագիրը Չինաստանի հետ չի փոխարինի անդամ երկրներ-ՉԺՀ հարաբերություններին. Տիգրան Սարգսյան

ԵԱՏՄ պայմանագիրը Չինաստանի հետ չի փոխարինի անդամ երկրներ-ՉԺՀ հարաբերություններին. 
Տիգրան Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում պատմել է առեւտրատնտեսական համագործակցության շուրջ Չինաստանի հետ բանակցային գործընթացի, ինչպես նաեւ ԵԱՏՄ-ի անդամ երկրների հետագա ինտեգրացման հեռանկարների մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Նա հիշեցրել է, որ 2015 թվականի մայիսին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը որոշում է ընդունել ՉԺՀ-ի հետ բանակցություններ սկսել առեւտրատնտեսական համագործակցության (ԱՏՀ) համաձայնագրի կնքման շուրջ: Սարգսյանը նշել է, որ չինական կողմը, ինչպես նաեւ ԵԱՏՄ-ի անդամ պետությունները ԱՏՀ-ի մասին ապագա համաձայնագիրը դիտում են որպես կազմակերպության եւ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու (ՄՃՏԳ) չինական նախաձեռնության զուգակցման գործընթացի բաղադրիչ մասը:

«ՄՃՏԳ-ն ինքը գլոբալ նախագիծ է, որը ներառում է ամենատարբեր բաղադրիչներ՝ տնտեսությունը, առեւտուրը, տրանսպորտը, մշակույթը, կրթությունը եւ այլն: Եվ հարկավոր է նշել, որ իր բազմավեկտորայնության պատճառով ՄՃՏԳ-ի նախագծերի իրացումը վերապահված չէ ՉԺՀ-ի որեւէ նախարարության կամ մի կազմակերպության: Հանձնաժողովը ԱՏՀ-ի մասին համաձայնագրի կնքման ուղղությամբ աշխատում է ՉԺՀ-ի առեւտրի նախարարության հետ, թեեւ ՄՃՏԳ-ի համար պատասխանատու է ոչ միայն այդ նախարարությունը, այլեւ Զարգացման եւ բարեփոխումների պետական կոմիտեն, ԱԳ նախարարությունը, Մետաքսի ճանապարհի հիմնադրամը եւ այլ հիմնարկություններ»,-ասել է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը, հավելելով, որ Պեկին իր այցի հիմնական նպատակը հանդիպումն էր Չինաստանի Պետխորհրդի փոխվարչապետ Չժան Գաոլիի հետ, որը ղեկավարում Է ՄՃՏԳ-ի գծով գործնականում բոլոր պետական հիմնարկությունների ու կառույցների աշխատանքը:

Խոսելով բանակցություններին հատկացված ժամկետների մասին՝ Սարգսյանը նշել է, թե կողմերը ելնում են այն բանից, որ որքան ավելի շուտ կնքվի համաձայնագիրը, այնքան ավելի շահեկան կլինի դրա մասնակիցների համար, բայց չպետք է ավելորդ շտապողականություն դրսեւորվի ի վնաս համաձայնագրի եւ կողմերի շահերի:

Նա ընդգծել է, որ ԱՏՀ-ի մասին համաձայնագիրը չի փոխարինի ՉԺՀ-ի հետ ԵԱՏՄ-ի անդամ առանձին պետությունների հարաբերություններին: «Ընդհակառակը, առեւտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը կնաստի ՉԺՀ-ի հետ ԵԱՏՄ-ի անդամ բոլոր պետությունների հարաբերությունների ինտիտուալացմանը»,- ասել է Սարգսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]