Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Forbes-ը կազմել Է Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների վարկանիշը

Forbes-ը կազմել Է Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Forbes-ի ռուսական խմբագրությունը կազմել Է երկրի ամենահարուստ ընտանիքների վարկանիշը: Այն հանդեսի կայքում հրապարակվել Է օգոստոսի 25-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թոփ-թերթիկը գլխավորել Է ԲԻՆ խմբի հիմնադիր Միխայիլ Գուցերիեւի ընտանիքը: Նրա կարողությունը գնահատվում Է 9,8 մլրդ դոլար եւ մեկ տարում ավելացել Է գրեթե 2,5 անգամ: Նշվում Է, որ բիզնեսում բաժնեմասեր ունեն նրա կրտսեր եղբայրը՝ Սայիթ-Սալաման եւ զարմիկը՝ Միխայիլ Շիշխանովը: 

Երկրորդ հորիզոնականը բաժին Է ընկել Արկադի Ռոտենբերգի՝ «Ստրոյգազմոնտաժ» ընկերության ղեկավարի ընտանիքին, որի կարողությունը կազմում Է 2,8 մլրդ դոլար: Նույնքան գումար Էլ հաջողվել Է վաստակել Ալեքսեյ եւ Դմիտրի Անանեւ եղբայրներին, որոնց, մասնավորապես, պատկանում են «Վոզրոժդենիե» բանկը եւ Պրոմսվյազբանկը:  

Չորրորդ տեղում հայտնվել Է Նիկոլայ Շամալովի ընտանիքը՝ 2,4 մլրդ դոլար կարողությամբ: Rambler News Service-ը նշում Է, որ այս ընտանիքն առաջին անգամ Է տեղ գտել վարկանիշում: Առաջատարների հնգյակը եզրափակում են Ռադիկ եւ Այրատ Շայմիեւները՝ 1,7 մլրդ դոլար կարողությամբ: 

Վեցերորդ հորիզոնականը բաժին Է հասել Սերգեյ եւ Նիկոլայ Սարկիսովներին (1,4 մլրդ դոլար), յոթերորդը Բաժաեւների ընտանիքին (1,25 մլրդ դոլար), ութերորդը՝ Ռահիմկուլովներին (1,2 մլրդ դոլար), իսկ իններորդը՝ Մահոմեդ եւ Զիաուդին Մահոմեդովներին  (1,15 մլրդ դոլար): Տասներորդ դիրքում Մուցոեւների ընտանիքն Է (950 մլն դոլար):  

Մայիսին Forbes-ը կազմել Էր ռուս միլիարդատերերի ժառանգների վարկանիշը: Հանդեսի վարկածով՝ նրանցից ամենահարուստը «Լուկօյլ»-ի խոշորագույն բաժնետեր Վագիթ Ալեքպերովի որդին Է՝ Յուսուֆը (ծնված 1990 թվականին):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]