Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Եգիպտոսում ավելի քան 200 հյուրանոցներ են փակվել զբոսաշրջիկների բացակայության պատճառով

Եգիպտոսում ավելի քան 200 հյուրանոցներ են փակվել զբոսաշրջիկների բացակայության պատճառով

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2016 թվականին տուրիստական ակտիվության նվազման պատճառով Եգիպտոսում 220 հյուրանոցներ են փակվել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 25-ին այս մասին հաղորդվում Է Ռուսաստանի տուրգործարկուների ասոցիացիայի կայքում:

Ամենամեծ կորուստները կրել Է Շարմ Էլ Շեյխը, որտեղ աշխատանքը դադարեցրել են 54 հյուրանոցներ, եւս 35-ը փակվել են Մարսա Ալամում, 34-ը՝ Հուրգադում: Նշվում Է, որ այս պահին Կարմիր ծովի ոչ մի առողջարանում լրիվ կարողությամբ աշխատող հյուրանոցներ չեն մնացել:  

Բացի դրանից, Եգիպտոսի գործարարների ասոցիացիայի տեղեկատվությամբ՝ մի շարք հյուրանոցներ դադարել են աշխատել Սաֆագայում, Լուքսորում եւ Ասուանում: Նշվում Է, որ զբոսաշրջիկների հոսքի ամենամեծ կրճատումը բաժին Է ընկել Ռուսաստանին, Մեծ Բրիտանիային եւ Իտալիային: 

Արաբական Հանրապետություն ուղիղ չվերթերը դադարեցվել են 2015 թվականի աշնանը՝ «Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus A321 ինքնաթիռում իրականացված ահաբեկչական գործողությունից հետո: Աղետից հետո Մոսկվան պահանջել Է Եգիպտոսի օդանավակայաններում ուժեղացնել անվտանգության միջոցառումները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]