Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իտալիայում մեկ օրում գրեթե 460 հետցնցում է գրանցվել

Իտալիայում մեկ օրում գրեթե 460 հետցնցում է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում մեկ օրում շուրջ 460 ստորգետնյա ցնցում Է արձանագրվել: Քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայության այս տվյալները հրապարակել Է La Repubblica թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա տվյալներով՝ «երկրաշարժի սկսվելուց հետո մինչեւ օգոստոսի 25-ի տեղական ժամանակով ժամը 07:00-ն, ընդհանուր առմամբ գրանցվել Է 460 ստորգետնյա ցնցում»: Ընդ որում՝ դրանցից երկուսի մագնիտուդը գերազանցել Է 5-ը:

Քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայության տվյալներով՝ Իտալիայի կենտրոնական մասում ավերիչ երկրաշարժի հետեւանքների վերացման աշխատանքներում գործի Է դրված ավելի քան 5,4 հազար մարդ: Գերատեսչության ներկայացուցիչ Տիտի Կոստիլիոնեի խոսքով՝ փլատակների հավաքման եւ տուժածներին օգնություն ցույց տալու գործում ներգրավված են ոստիկանության հազարից ավելի աշխատակիցներ, 1060 հրշեջներ, 400 զինվորականներ, ինչպես նաեւ ավելի քան 3 հազար կամավորներ ու հասարակական կազմակերպությունների անդամներ:

Ըստ վերջին տվյալների, Իտալիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 247-ի: Առավել տուժած բնակավայրերի թվում Է Ամատրիչե քաղաքը: «Ներկայում Ամատրիչեում զոհվածների թիվը գերազանցել Է 200-ը»,-տեղեկացրել Է քաղաքագլուխ Սերջո Պիրոցին:

Իտալիայում 6,0 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել լույս օգոստոսի 24-ի գիշերը: Առաջին ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 03:36-ին (Երեւանի ժամանակով՝ 05:36-ին), դրան հաջորդել է եւս մեկը՝ ավելի փոքր ուժգնությամբ: Էպիկենտրոնը գտնվում էր Հռոմից 113 կիլոմետր հյուսիս-արեւելք ընկած շրջանում: Օջախը, ըստ տարբեր տվյալների, 4-ից մինչեւ 10 կիլոմետր խորության վրա էր:

Օգոստոսի 24-ի ցերեկը Արկվատա դել Տրոնտոյում տեղի է ունեցել 4,9 մագնիտուդով հետցնցում, որի հետեւանքով փլվել են եւս մի քանի շենքեր:

Ստորգետնյա ցնցումների հետեւանքով առավել մեծ ավերածություններ են եղել Ամատրիչե, Ակումոլի եւ Պեսկարա դել Տրոնտո բնակավայրերում: Դրանց մերձակայքում իշխանությունները վրանային ավաններ են ծավալել անօթեւան մնացածների համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am