Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը մահացել է

Վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը մահացել է

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը օգոստոսի 13-ին` ժամը 9.30-ին, Երևանի Խանջյան փողոցի թիվ 7 հասցեի մոտ վրաերթի էր ենթարկել 78 և 79 տարեկան երկու տղամարդու, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, օգոստոսի 24-ին` ժամը 2.30-ին, հիվանդանոց տեղափոխված տղամարդկանցից մեկը՝ 1938 թ. ծնված Ազատ Հարությունյանը, վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:
Քննությունը շարունակվում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]