Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Բալահովտում նկատված սահնօձին և գյուրզային

Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Բալահովտում  նկատված սահնօձին 
և գյուրզային

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 24-ին, ժամը 17.42-ին ահազանգ է ստացել, որ Նորապատ գյուղի 5-րդ փողոց թիվ 1 շենք բնակարաններից մեկի խոհանոցում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, դեպքի վայր ժամանած փրկարարները հայտնաբերել են մողեսակեր տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նույն օրը, ժամը 13.10-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 9-րդ փողոցի 2-րդ փակուղու տներից մեկի դարպասների մոտ նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր ժամանած փրկարարները հայտնաբերել են սահնօձ և տեղափոխել  անվտանգ տարածք:
 Օգոստոսի 24-ին, ժամը 11.11-ին ահազանգ է ստացվել, որ նույն գյուղի Ծաղկունք փողոցի 3-րդ նրբանցքի 5-րդ փակուղու տներից մեկի բակում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է օգնություն։

Դեպքի վայր ժամանած փրկարարները տան բակից բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]