Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ գլխավոր հյուպատոսն ու Բաթումի քաղաքապետը քննարկել են Վանաձորի ու Երևանի հետ համագործակցությունը

ՀՀ գլխավոր հյուպատոսն ու Բաթումի քաղաքապետը քննարկել են Վանաձորի ու 
Երևանի հետ համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը օգոստոսի 22-ին հանդիպում է ունեցել Բաթումի քաղաքապետ Գիորգի Երմակովի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-վրացական փոխհարաբերությունների շրջանակում քույր քաղաքներ Բաթումի և Վանաձորի, ինչպես նաև Երևանի հետ համագործակցությանն առնչվող հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, երկուստեք կարևորվել է առկա ամուր բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնումը, մասնավորապես, տրանսպորտային հաղորդակցության, ենթակառույցների բարելավման, ներդրումային ծրագրերին փոխադարձ մասնակցության, զբոսաշրջության, կրթամշակութային բնագավառներում: Այդ համատեքստում գլխավոր հյուպատոս Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական ոլորտում իրականացված բարեփոխումները և առկա ներդրումային հնարավորությունները:

Կողմերը բարձր են գնահատել հայ համայնքի կարևոր դերակատարությունը երկկողմ հարաբերություններ զարգացման և ամրապնդման գործում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]