1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ վարչապետն ընդունել է կոնյակի և գինու արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներին

ՀՀ վարչապետն ընդունել է կոնյակի և գինու արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ կոնյակի և գինու արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են խաղողի մթերման գործընթացին, ոլորտի զարգացման հնարավորություններին և հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը զեկուցել է մթերման գործընթացի կազմակերպման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ և նշել, որ մթերման սեզոնը սահուն անցկացնելու նպատակով նախարարությունն ակտիվորեն համագործակցում է մթերող բոլոր կազմակերպությունների հետ:

Այնուհետև ընկերությունների ներկայացուցիչները կառավարության ղեկավարին են ներկայացրել իրենց խնդիրները, առաջարկություններն ու դիտարկումները: Քննարկվել են նաև տնտեսվարողներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքներին, արտահանման ուղղությամբ առաջացած խնդիրներին, հարկային և մաքսային վարչարարության պարզեցմանը, օրենսդրական դաշտի բարելավմանը վերաբերող հարցեր: 

Վարչապետ Աբրահամյանը կարևորել է ոլորտի զարգացման ուղղությամբ ՀՀ կառավարության և մասնավոր հատվածի սերտ համագործակցությունը, այդ նպատակով շարունակական քայլերի իրականացումը, արտադրության ու արտահանման ծավալների մեծացումը: Միաժամանակ, վարչապետը հորդորել է մթերող կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ խաղողի մթերման աշխատանքները պատշաճ կազմակերպել՝ գյուղացիներին անհարմարություններ չպատճառելու համար: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը պատրաստ է այդ գործում օժանդակություն ցուցաբերել մթերողներին և գյուղացիական տնտեսություններին: «Մեր խնդիրն է հնարավոր բոլոր միջոցներով աջակցել մթերող ձեռնարկություններին, որպեսզի վերջիններս առավելագույն քանակով խաղող մթերեն և խնդիրներ չստեղծեն խաղողագործների համար»,- նշել է վարչապետը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]