Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մահացել է Գերմանիայի նախկին նախագահ Վալտեր Շելը

Մահացել է Գերմանիայի նախկին նախագահ Վալտեր Շելը

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրատև հիվանդությունից հետո 97 տարեկանում մահացել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին նախագահ Վալտեր Շելը: Վկայակոչելով Interfax-ը` գրում է «Արմենպրես»-ը:

Շելը ծնվել է 1919 թվականին Զոլինգենե քաղաքում, 1938 թվականին ծառայել է նացիստական Գերմանիայի ռազմաօդային ուժերում, ծառայել մինչ ավագ լեյտենանտի կոչումը:

1960-ականներին Շելը զբաղեցրել է Տնտեսական համագործակցության նախարարի, իսկ 1969-1974թթ. ԳԴՀ-ի ԱԳՆ և փոխկանցլերի պաշտոնները: 1974-1979 թթ. նա եղել է Գերմանիայի նախագահը:

Շելը Վիլի Բրանդտի հետ համարվում է նոր «արևելյան քաղաքականության» հայրը, ինչը հիմք հանդիսացավ Գերմանիայի Դաշնային և Գերմանիայի Դեմոկրատական հանրապետությունների միավորման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]