Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վորոնեժի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ից հայեր են տուժել

Վորոնեժի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ից հայեր են տուժել

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 24-ին, ժամը 16.58-ին ահազանգ է ստացել, որ ս.թ. օգոստոսի 24-ի առավոտյան Վորոնեժի տարածաշրջանում վթարի են ենթարկվել ՀՀ քաղաքացիներ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, որի հաղորդագրության մեջ նաև նշված է. «ժամը 17.00-ին կապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ի հետ, որտեղից տեղեկացրել են, որ ժամը 06.21-ին ՌԴ Մ-4 ԴՈՆ ավտոճանապարհի Մոսկվա-Նովոռոսիսկ 602 կմ-ին՝ Վորոնեժի տարածաշրջանի Լիսկինսկի շրջանի մոտակայքում, «Նիսսան Տիանա» մակնիշի AA34KZ986 պետհամարանիշով  ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Պ., ծնվ. 1985թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով Մ.Պ.-ը և ուղևոր Գ. Հ.-ը (ծնվ. 1981թ.) մահացել են, իսկ ուղևորներ Ա. Է.-ը (ծնվ. 1981թ.) և Ռ. Հ.-ը (ծնվ. 1979թ.) տեղափոխվել են Վորոնեժի տարածաշրջանի Բոբրովսկայայի շրջանային հիվանդանոց:

Բոլոր քաղաքացիները հայազգի են (քաղաքացիությունը ճշտվում է):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]