Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արցախի Նախագահը ՀՊՄՀ ռեկտորի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Արցախի Նախագահը ՀՊՄՀ ռեկտորի հետ քննարկել է համագործակցության հարցեր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 24-ին ընդունել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատվիրակությանը՝ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են բուհի հետ համագործակցությանն առնչվող հարցեր:

Երկրի ղեկավարը պահանջված է համարել փոխգործակցությունը Հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ՝ երախտագիտություն հայտնելով հասատատության անձնակազմին Արցախին մշտապես ցուցաբերվող աջակցության համար:

Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]