Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ քննչական կոմիտեն բացահայտել է Ավանում 40-ամյա տղամարդու սպանությունը

ՀՀ քննչական կոմիտեն բացահայտել է Ավանում 40-ամյա տղամարդու սպանությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանի 40-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ: Պարզվել է սպանության շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Վերջինս ձերբակալվել է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելեով. «2016 թվականի օգոստոսի 23-ին՝ ժամը 22:30-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Չարենց թաղամասի շենքերից մեկի վերելակում տղամարդու դիակ կա:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական խումբը: Պարզվել է դիակի ինքնությունը, ով նույն շենքի բնակիչ, 1976 թվականին ծնված Ա.Դերգելյովն է: Դիակի արտաքին զննությամբ կրծքավանդակի հետին մակերեսի և ձախ ուսագոտու շրջաններում հայտնաբերվել են  ծակած-կտրած մարմնական վնասնվածքներ:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործով իրականացված քննչական գործողությունների արդյունքում ՝ 2016 թվականի օգոստոսի 24-ին սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է նույն թաղամասի բնակիչ, 1943 թվականին ծնված Է.Սիմոնյանը և հարցաքննվել: Վերջինիս մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն:

 Ա.Դերգելյովը ճանաչվել է տուժող:

Դեպքի վայրի զննությամբ առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, տուժողի հագին եղած հագուստը:

Քրեական գործով էական հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]