Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թուրքիան հայտարարել է Սիրիա իր ներխուժումը Ռուսաստանի, Իրանի եւ ԱՄՆ-ի հետ համաձայնեցված լինելու մասին

Թուրքիան հայտարարել է Սիրիա իր ներխուժումը Ռուսաստանի, Իրանի եւ ԱՄՆ-ի հետ համաձայնեցված լինելու մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի կառավարությունը հանդես  է եկել հայտարարությամբ, որ Ռուսաստանի, Իրանի եւ ԱՄՆ-ի կառավարություններին տեղեկացրել է Սիրիայում ռազմական գործողություն սկսելու մասին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Ռուսաստանցի փորձագետ Իվան Ստարոդուբցեւը գտնում է, որ Սիրիայում թուրքական զորքերի ներկայիս գործողությունը հանդիսանում է ռուս-թուրքական մերձեցման պտուղ:

«Թուրք-ռուսական հարաբերությունների վերակենդանացումից հետո Մոսկվան եւ Անկարան շփման ընդհանուր կետեր գտան Սիրիայի հարցում, իսկ թուրքական զորքերի ներկայիս գործողությունը Սիրիայում հանդիսանում է հենց ռուս-թուրքական այդ  մերձեցման պտուղը», -համոզմունք է հայտնել նա:

Ռուս փորձագետը, ուղղակիորեն չխոսելով այն մասին, որ Ռուսաստանը մասնակցում է այդ գործողությունում, այդուհանդերձ հասկացնել է տվել, որ Մոսկվան դուրս չի մնացել սիրիական սցենարի նոր գալարից:

Ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Սայգինն էլ գտնում է, որ այսօր Անկարան ավելի շատ կռվում է ոչ թե «Իսլամական պետության» (ԻՊ), այլ քրդերի դեմ: 

«Թուրքիան բազմիցս հայտարարել էր, որ իր զինված ուժերը պայքարում են ԻՊ-ի դեմ: Իսկ իրականում պարզվել էր, որ մարտական գործողությունները տարվել են քրդերի դեմ: Վերջերս Թուրքիայի ԶՈւ-ն հարված էր հասցրել միաժամանակ եւ ԻՊ-ի, եւ քրդական ինքնապաշտպանական ուժերին», -հիշեցրել է նա:

Սայգինը նշում է, որ այս անգամ եւս իրավիճակը կրկնվում է:

«Թուրքական իշխանությունների համար կենսականորեն կարեւոր է մաքսիմալ չափով թուլացնել ոչ այնքան ԻՊ-ին, որքան քրդերին, որոնք շատ մոտ են կանգնած լիարժեք ինքնավարության ստեղծմանը Սիրիայում», -համոզմունք է հայտնել քաղաքագետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]