Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պետավտոտեսուչը խախտումը չարձանագրելու համար ԻԻՀ քաղաքացուց խոշոր չափի կաշառք է պահանջել

Պետավտոտեսուչը խախտումը չարձանագրելու համար ԻԻՀ քաղաքացուց խոշոր չափի կաշառք է պահանջել

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Հոսեյն Թ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի օգոստոսի 7-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Երևանի Հանրապետության հրապարակի շրջակայքում թույլ տված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են իր վարած «Պեժո» մակնիշի ավտոմեքենան և խախտումը չարձանագրելու դիմաց իրենից պահանջել և ստացել են 400 ԱՄՆ դոլար գումար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, ՀՀ ճանապարհային ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց խոշոր չափերով կաշառք տալու, և վերջիններիս կողմից անձամբ խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:                   

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]