Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նուբարաշեն վարչական շրջանում նորակառույց բակ է բացվել

Նուբարաշեն վարչական շրջանում նորակառույց բակ է բացվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նուբարաշեն վարչական շրջանի 3-րդ փողոցում բացվել է նորակառույց բակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանը: Բակային տարածքում տեղադրվել են նոր նստարաններ, աղբամաններ, զրուցարան ու մանկական խաղեր:

Բակի բացումը նշանավորվել է «Ուրախ ամառ» մանկական զվարճալի ծրագրով, որի ընթացքում երեխաները երգել են, պարել, մասնակցել մրցույթների: Առավել աչքի ընկած փոքրիկները խրախուսվել են նվերներով: Բոլոր երեխաներին մատուցվել են հաճելի անակնկալներ: Բնակիչներն էլ նշել են, որ նորակառույց բակ ունենալը սպասված իրադարձություն էր, քանի որ մինչ այժմ երեխաները իրենց ազատ ժամանակը հաճախ անցկացնում էին հարևան բակերում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]