Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Անդրե Աղասին պրոֆեսիոնալ թենիսից հեռանալուց հետո կյանքի նպատակ է համարում թենիսի դպրոցի հիմնումը

Անդրե Աղասին պրոֆեսիոնալ թենիսից հեռանալուց հետո կյանքի նպատակ է համարում թենիսի դպրոցի հիմնումը

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ լեգենդար թենիսիստ Անդրե Աղասին պրոֆեսիոնալ  մարզական կարիերան ավարտելուց հետո իրեն նվիրել է  Ամերիկայի Միացյալ Նահանգներում թենիսի դպրոցի հիմնելուն և իր կնոջ՝ մեկ այլ լեգենդար թենիսիստուհու ՝ Շտեֆի Գրաֆի հետ բարեգործությամբ զբաղվելուն: Գրաֆը ղեկավարում է բարեգործական հիմնադրամ:

«Երբ վերջին անգամ Խորվաթիայում իմ լավ ընկերոջ՝ Գորան Իվիանիշեվիչի հետ հանդես էի գալիս բարեգործական մրցաշարում, հասկացա, որ իմ մարմինը և տարիքս համապատասխանում են և պետք էր իրոք հեռանալ ու մտածել այլ բանի մասին, որով կարելի է լցնել կյանքը: Պրոֆեսիոնալ մարզիկի կյանքում գալիս է մի շրջան, երբ դու պետք է որոշում կայացնես թոշակի գնալու: Կյանքիս նպատակը դպրոցի հիմնումն է և դրա զարգացումը: Սա իմ պատրաստություն  է մահվանը: Երբեք չես կարող ասել, երբ մահը կգա: Ամեն ինչ կլինի իր ժամանակին »,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Անդրե Աղասին հայտնել է «CNN »-ին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]