Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գերման կրտսերի «Դովլաթով» ֆիլմն Էկրան կբարձրանա հաջորդ տարի

Գերման կրտսերի «Դովլաթով» ֆիլմն Էկրան կբարձրանա հաջորդ տարի

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուշ խորհրդային շրջանի հայտնի գրողի կյանքի մասին պատմող «Դովլաթով» գեղարվեստական ֆիլմն արդեն կիսով չափ մոնտաժված Է եւ Էկրան կբարձրանա 2017 թվականին:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է կինոնկարի ռեժիսոր Ալեքսեյ Գերման կրտսերը՝ ելույթ ունենալով օգոստոսի 24-ին Պետերբուրգում կայացած մամուլի ասուլիսում:

«Ինձ համար Սերգեյ Դովլաթովը եւ նրա շրջապատը, գործընկերները ռուս գրականության վերջին բարձունքն Է: Ֆիլմը մեր հարգանքի տուրքն Է այդ մարդկանց: Կես կամ մեկ տարի հետո մենք կավարտենք ֆիլմը եւ կսկսենք ցուցադրումը»,-ասել Է Ա.Գերման կրտսերը:

«Ամեն դեպքում դա կլինի 2017 թվականին. կամ գարնանը կամ, հուսով եմ, աշնանը: Ֆիլմն արդեն կիսով չափ մոնտաժված Է»,-ճշտել Է ռեժիսորը: Նրա խոսքով՝ կինոնկարը ցուցադրելու են ոչ միայն Ռուսաստանում: Պրոդյուսերներն արդեն մի շարք առաջարկություններ են ստացել արտասահմանից: 

Գերման կրտսերը նշել Է, որ Դովլաթովի այրին ու դուստրը ծանոթացել են սցենարին: Նրանք ժամանել են Պետերբուրգ եւ տեսնվել գլխավոր դերակատարի հետ:Դրա հետ մեկտեղ մինչեւ այժմ գաղտնի Է պահվում այն դերասանի անձը, որը մարմնավորել Է Դովլաթովին: Գերման կրտսերը նշել Է, որ դա պնդում են ֆիլմի պրոդյուսերները: Ռեժիսորի խոսքով՝ արտիստի անունը լայն հանրությանը հայտնի կդառնա սեպտեմբերին: 

Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ «Դովլաթով» ֆիլմի նկարահանումներին մասնակցում են դերասաններ Չուլպան Խամատովան, Ելենա Յակովլեւան եւ Դանիլա Կոզլովսկին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]