Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ֆինլանդիայում մեկնարկում Է երեւակայական կիթառ նվագելու աշխարհի առաջնությունը

Ֆինլանդիայում մեկնարկում Է երեւակայական կիթառ նվագելու աշխարհի առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիայի Օուլու քաղաքում 21-րդ անգամ կմեկնարկի այն արտասովոր մրցաշարը, որը լավ հայտնի Է երկրի սահմաններից դուրս, երեւակայական կիթառ նվագելու աշխարհի առաջնությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 

«Կիթառահարների մրցամարտը կսկսվի օգոստոսի 25-ի երեկոյան՝ որակավորման փուլով: Ընդամենն Օուլու Է ժամանել 24 երաժիշտ 12 երկրներից: Որակավորման լավագույն համարները, սովորաբար տասից ոչ ավելի, կանցնեն եզրափակիչ, որը նշանակված Է օգոստոսի 26-ին՝ երեւակայական կիթառի ազգային առաջնության եւս տասը հաղթողների հետ, որոնց ավելի վաղ ընտրել Է ժյուրին: Նրանց թվում են ինչպես տղամարդիկ, այնպես Էլ կանայք:     

Եզրափակիչում մասնակիցները պետք Է երեւակայությամբ երկու փուլով պատկերեն կիթառով նվագ երկու կոմպոզիցիաների նվագակցությամբ: Դրանցից յուրաքանչյուրի տեւողությունը կազմում Է 60 վայրկյան, ընդ որում առաջինն ընտրվում Է «կիթառահարի» կողմից ինքնուրույն, իսկ երկրորդը՝ կազմակերպիչների ընտրությունն Է, եւ երաժիշտն այն առաջին անգամ կլսի սոսկ բեմի վրա:  

Առաջնության հաղթողին որպես մրցանակ հանձնում են արդեն իսկական կիթառ՝ պատրաստված ֆինն վարպետների կողմից:

Մրցումների նպատակը, որոնք երբեմն համարում են անհեթեթ, անմիջականորեն երաժշտության հետ կապված չԷ: Ինչպես պնդում են կազմակերպիչները, դրա նպատակն «աշխարհում խաղաղության պահպանումն Է»: Եթե բոլոր մարդիկ երեւակայական կիթառ նվագեին, կդադարեին պատերազմները, կլիմայի փոփոխությունը, եւ վերջ կտրվեր ամեն վատ բանի»,- համոզված են կազմկոմիտեում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]