1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սիրիա թուրքական զորքերի ներխուժումը փլուզել է լիրան

Սիրիա թուրքական զորքերի ներխուժումը փլուզել է լիրան

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի զինված ուժերի Սիրիայի տարածք ներխուժումը փլուզել է Ստամբուլի բորսան, ինչի հետեւանքով ներկայում ԱՄՆ-ի մեկ դոլարի գինը հասել է 2,95 լիրայի, իսկ Euro/TL հարաբերությունը` նվազագույնը 3.33-ի: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» թերթը: Թերթը թուրքական լիրայի միանգամից 33,69 ցենտով էժանացումը պայմանավորում է այսօր Թուրքիայի զինված ուժերի Սիրիայի տարածք ներխուժման հետ:

Ներդրողները երկյուղում են, որ սկսված ռազմական գործողությունների պատճառով Թուրքիայում կվատանա անվտանգությունը:

Ստամբուլյան բորսայում առավոտվա սակարկությունների ընթացքում BIST100 ինդեքսը 2,87 տոկոսով ընկել է, ինչը, Bloomberg-ի տվյալներով, ամենավատ ցուցանիշն է գործակալության կողմից դիտարկվող ազգային բորսաներում: BIST100-ն այդքան չէր իջել անգամ Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձի ժամանակ: Առավոտվա սակարկություններում BIST30 ինդեքսը 2,93 տոկոսով ընկել է: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես հայտարարել է Թուրքիայի զինված ուժերի` Սիրիայի տարածք ներխուժելու մասին:

Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի Ջարաբլուս քաղաքը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության մարտիկներից ազատելու պատրվակով մտել են Սիրիայի տարածք: Ռազմական գործողությունն իրագործվում է «Եփրատի վահան» անվան տակ: Սիրիայի տարածք են ներխուժել նաեւ թուրքական տանկեր:Թուրքիան Սիրիա ներխուժելու քայլը բացատրել է երկիրը ԻՊ-ի եւ սիրիացի քրդերի «Դեմոկրատական միություն կուսակցության» (PYD) մարտիկներից ազատագրելու ցանկությամբ: Գործողությունը «Եփրատի վահան» է անվանվել սիրիացի քրդերի` Եփրատի ձախ ափից աջ ափ անցումը կանխելու համար:

«Սիրիական Ջարաբլուսում թուրքական բանակի գործողությունն ուղղված է ԻՊ-ի եւ PYD-ի դեմ: Թուրքիան իր սահմաններին սպառնում թույլ չի տա: Թուրքիան կվերացնի երկրի առջեւ կանգնած բոլոր սպառնալիքները», -հայտարարել է Էրդողանը` մեկնաբանելով թուրքական զինուժի ներխուժումը Սիրիայի տարածք:

ANHA լրատվական գործակալությունը օգոստոսի 23-ին հաղորդել է, որ Սիրիայում ԻՊ-ի դիրքերը ռմբակոծելու պատրվակով Թուրքիան իր տարածքից «Կատյուշա» հրթիռներով ռմբակոծել է սիրիացի քրդերի Մինբիչի ռազմական խորհրդի ուժերի` քաղաքի հյուսիսում ԻՊ-ից ազատագրած տարածքները: Վաշինգտոնը քննադատել է թուրքական զինուժի այդ գործողությունը: Թուրքիան երկյուղում է, որ սիրիացի քրդերը Սիրիայի հյուսիսում կարող են ինքնավարություն ստեղծել:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը նախօրեին հայտարարել է, որ Անկարան երբեք թույլ չի տա Սիրիայի հյուսիսում քրդական որեւէ պետական կազմավորման ստեղծում:  Ներկայում Սիրիայի հյուսիսային շրջաններում քրդերին մնում է վերահսկել Թուրքիայի հետ Սիրիայի միջեւ 900 կմ-ի հասնող սահմանի 100 կմ մասը եւս, որն ընկած է Եփրատի աջ ափին, որից հետո Թուրքիան ամբողջությամբ կկտրվի Սիրիայից: Բացի այդ Անկարան զգուշանում է, որ Սիրիայում եւ Իրաքում քրդական ինքնավարությունների ստեղծումից հետո հերթը կհասնի նաեւ Թուրքիայի արեւելյան եւ հարավ-արեւելյան մասում քրդական ինքնավարության ստեղծմանը, ինչի համար Թուրքիայի 20 մլն-ի հասնող քրդական բնակչությունը պայքար է տանում 1980-ականներից սկսած:

Թուրքիայի այդ ռազմական գործողությունների վերաբերյալ PYD-ի առաջնորդ Սալիհ Մուսլիմը հայտարարել է, որ «իր այդ քայլով Թուրքիան շատ բան կկորցնի սիրիական ճահճում»:«Թուրքիան Սիրիայի ճահճում է: ԻՊ-ի պես նաեւ եւս կպարտվի եւ կջախջախվի», -Twitter-ի իր էջում գրառել է PYD-ի առաջնորդը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]