Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան կարող է 100 000 դոլար հատկացնել Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիային

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան կարող է 100 000 դոլար հատկացնել 
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիային

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը գոհունակություն է հայտնել  «Ռիո-2016»-ի նախապատրաստական փուլի համար  և նշել, որ իրենց համար ստեղծվել են բոլոր պայմանները հաջող ելույթ ունենալու համար: Հակոբ Սերոբյանի խոսքով բոլոր առկա թերությունները մինչև հաջորդ օլիմպիական խաղերի մեկնարկը կվերանան, և հայ մարմնամարզիկները կստանան բոլոր անհրաժեշտ պայմանները «Տոկիո-2020»-ում հաջող հանդես գալու համար:

«Ես շատ գոհ եմ մեր ցուցադրած արդյունքներից և մեր նախապատրաստական փուլից: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, արել է ամեն ինչ հաջող հանդես գալու համար: Մրցումից հետո ինձ անձամբ մոտեցել է պարոն Ծառուկյանը և գոհունակություն հայտնել կատարված աշխատանքի համար: Մեզ համար անչափ ոգևորիչ էր, որ եզրափակիչ մրցելույթի ժամանակ դահլիճում էր գտնվում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Դա նշանակում է, որ մենք արդեն այնքան ենք աշխատել, որ արժանացել ենք նման վերաբերմունքի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշեց Հակոբ Սերոբյանը:

Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչը կարծիք հայտնեց, որ մեր հավաքականն այս պահին լավագույններից մեկն է ամբողջ աշխարհում, և, փոքր ներդրումներից ու պայմանները բարելավեկուց հետո, իրենք լավ արդյունքներ կարող են ունենալ:

«Եզրափակիչից հետո ինձ մոտեցավ մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի նախագահը և շնորհավորեց հիանալի ելույթների համար՝ նշելով, որ այդպիսի պայմաններում նման արդյունքը  լավագույնն է, ինչ կարող էինք անել: Միջազգային ֆեդերացիայի նախագահը նաև հայտնեց, որ ցանկություն կա 100 000 դոլար հատկացնել  Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիային, պայմանները բարելավելու ու գործիքներն ավելացնելու համար »,-նշեց Հակոբ Սերոբյանը:

Հայաստանի մարմնամարզության հավաքականի առաջատարներից Հարություն Մերդինյանն էլ հավելեց, որ դեռ շարունակելու է մարզվել և բուժել վնասվածքները, ինչից հետո որոշում կկայացնի հետագա պլանների մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]