Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տեսագրություն Է հայտնվել երկրաշարժից ավերված իտալական Ամատրիչե քաղաքից

Տեսագրություն Է հայտնվել երկրաշարժից ավերված իտալական Ամատրիչե քաղաքից

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «360» հեռուստաալիքը հրապարակել Է 6 մագնիտուդով երկրաշարժից եւ օգոստոսի 24-ին տեղի ունեցած եւս մի քանի ստորգետնյա ցնցումներից հետո Իտալիայի Ամատրիչե քաղաքի փողոցների տեսագրությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Շուրջ երեք հազար բնակչություն ունեցող այդ բնակավայրը գտնվում Է լեռնային տեղանքում: Բացի դրանից, հարվածն իրենց վրա են ընդունել Պեսկարա դել Տրոնտոն եւ Ակումուլին: Ցնցումներն զգացվել են նաեւ Հռոմում:   

Ինչպես նշել Է Ամատրիչեի քաղաքագլուխ Սերջիո Պիրոցին, «քաղաքի կեսն անհետացել Է»: Շատ շենքեր հիմնահատակ քանդվել են, մի մասը լրջորեն վնասված Է: Վերջին տվյալներով, որոնք հայտնում Է Reuters-ը, տարերքը 38 մարդու կյանք Է խլել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]