1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կառավարական N 2 մասնաշենքի վաճառքից ստացված գումարի մի մասը կուղղվի Երևանի բարեկարգմանը

Կառավարական N 2 մասնաշենքի վաճառքից ստացված գումարի մի մասը կուղղվի Երևանի 
բարեկարգմանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության որոշմամբ Կառավարական N 2 մասնաշենքի վաճառքից ստացված գումարի մի մասը կուղղվի Երևանի բարեկարգմանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության օգոստոսի 25-ի նիստի օրակարգում: Ըստ հիմնավորման՝ վաճառքի դիմաց ստացված գումարը, որը պետք է ուղղվի պետբյուջե, կազմում է 4 մլն 886 հազար 296 դոլար: Նախագծով գումարի մի մասը՝ ավելի քան 2,313,661.4 հազ. դրամին համարժեք դոլարը, կուղղվի Երևան քաղաքի բարեկագմանը, մասնավորապես, փողոցների ընթացիկ նորոգման և ճաքալցման, արտաքին լուսավորության ցանցի շահագործման և պահպանման աշխատանքների իրականացմանը:

Կառավարական N 2 մասնաշենքը վաճառվել էր արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]