Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ադրբեջանից բռնագաղթած քաղաքացիների բնակտարածքները կսեփականաշնորհվեն

Ադրբեջանից բռնագաղթած քաղաքացիների բնակտարածքները կսեփականաշնորհվեն

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության որոշմամբ՝ կենցաղային պայմանները բարելավելու նպատակով տարածքներ կհատկացվեն 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության օգոստոսի 25-ի նիստի օրակարգում: Հարցն առնչվում է Երևանի Մոլդովական 70 հասցեի հանրակացարանային թիվ 1 մասնաշենքում, Երևանի Վարդաշեն 6-րդ փողոցի 66/1 և Երևանի Շիրակի 2ա/7 հասցեներում գտնվող հանրակացարաններում բնակվող քաղաքացիներին, ովքեր, սակայն, այդ տարածքների սեփականատերը չեն հանդիսանում:

Կառավարության որոշմամբ` զբաղեցված բնակելի տարածքները կսեփականաշնորհվեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]