Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Երկրաշարժից հետո շուրջ 100 մարդ է կորել Իտալիայի Պեսկարա դել Տրոնտո բնակավայրում

Երկրաշարժից հետո շուրջ 100 մարդ է կորել Իտալիայի Պեսկարա դել Տրոնտո բնակավայրում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո 10 մարդ Է զոհվել եւ շուրջ 100 հոգի անհետ կորել Պեսկարա դել Տրոնտո բնակավայրում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է RAI հեռուստաընկերությունը:

Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում Է հեռուստաալիքը, Ամատրիչեում ամբողջովին ավերվել Է քաղաքի կենտրոնը:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ Իտալիայի Ակումոլի ոչ մեծ քաղաքը, որից 2 կիլոմետր հեռավորության վրա Է եղել անցած գիշեր տեղի ունեցած ուժգին երկրաշարժի Էպիկենտրոնից, կիսով չափ ավերված Է, փլատակների տակ բազմաթիվ մարդիկ են մնացել: Վնասվել են կարաբիներների զորանոցը, եկեղեցիներ եւ մեծ թվով բնակելի շենքեր: Շատ տեղերում խաթարվել Է հեռախոսային կապը:

Վերջին տվյալների համաձայն՝ Իտալիայի կենտրոնական շրջանում տեղի ունեցած երկրաշարժի զոհ Է դարձել 14 մարդ, բայց ակներեւ Է, որ զոհվածների թիվը կաճի:

6,0 մագնիտուդով առաջին ստորգետնյա ցնցումը, սեյսմոլոգների տվյալներով, տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը 03:36-ին (Երեւանի ժամանակով ժամը 05:36-ին):

Երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Էր Լացիո մայրաքաղաքային մարզի Ակումոլի քաղաքի մոտ՝ 4 կիլոմետր խորության վրա: 5,4 մագնիտուդով երկրորդ ցնցումը գրանցվել Է ժամը 04:34-ին Ումբրիայի մարզում: Երկրի մակերեւույթի տատանումներ Է զգացվել Կենտրոնական Իտալիայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Հռոմում եւ Բոլոնիայում: Ավերածություններ են գրանցվել Իտալիայի Լացիոյի, Ումբրիայի եւ Մարկի մարզերում: Երկրաշարժի գոտի են ուղարկվել Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայության աշխատակիցներ եւ ինժեներային զորքերի ստորաբաժանումներ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Լուսանկարը` EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]