Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իտալիայում երկրաշարժը կիսով չափ ավերել Է Ակումոլի քաղաքը

Իտալիայում երկրաշարժը կիսով չափ ավերել Է Ակումոլի քաղաքը

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Ակումոլի ոչ մեծ քաղաքը, որից 2 կիլոմետր հեռավորության վրա Է եղել անցած գիշեր տեղի ունեցած ուժգին երկրաշարժի Էպիկենտրոնից, կիսով չափ ավերված Է, փլատակների տակ բազմաթիվ մարդիկ են մնացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է քաղաքագլուխ Ստեֆանո Պետրուչին:

Քաղաքը կիսով չափ ավերված Է, վնասվել են կարաբիներների զորանոցը, եկեղեցիներ եւ մեծ թվով բնակելի շենքեր: Շատ տեղերում խաթարվել Է հեռախոսային կապը: Քաղաքի կենտրոնում արդեն աշխատանքի Է ձեռնամուխ եղել հրշեջների առաջին խումբը»,-Պետրուչիի խոսքը մեջբերել Է RaiNews24 լրատվական հեռուստաալիքը:

«Իրադրությունը դրամատիկ Է: Բազմաթիվ մարդիկ փլատակների տակ են, թե որքան Է նրանց թիվը, առայժմ չենք կարող գնահատել»,-ընդգծել Է քաղաքի ղեկավարը, որտեղ շուրջ 700 մարդ Է ապրում:

Ավելի վաղ Իտալիայի Ամատրիչե քաղաքի ղեկավարը՝ Սերջո Պիրոցոն հայտնել Էր, որ երկրաշարժի հետեւանքով բնակիչների թվում կան զոհվածներ:

Վերջին տվյալների համաձայն՝ Իտալիայի կենտրոնական շրջանում տեղի ունեցած երկրաշարժի զոհ Է դարձել 14 մարդ, բայց ակներեւ Է, որ զոհվածների թիվը կաճի:

6,0 մագնիտուդով առաջին ստորգետնյա ցնցումը, սեյսմոլոգների տվյալներով, տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը 03:36-ին (Երեւանի ժամանակով ժամը 05:36-ին):

Երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Էր Լացիո մայրաքաղաքային մարզի Ակումոլի քաղաքի մոտ՝ 4 կիլոմետր խորության վրա: 5,4 մագնիտուդով երկրորդ ցնցումը գրանցվել Է ժամը 04:34-ին Ումբրիայի մարզում: Երկրի մակերեւույթի տատանումներ Է զգացվել Կենտրոնական Իտալիայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Հռոմում եւ Բոլոնիայում: Ավերածություններ են գրանցվել Իտալիայի Լացիոյի, Ումբրիայի եւ Մարկի մարզերում: Երկրաշարժի գոտի են ուղարկվել Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայության աշխատակիցներ եւ ինժեներային զորքերի ստորաբաժանումներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]