Թուրքիան մերժում է Ռուսաստանի կողմից «Ինջիրլիք» ավիաբազայի օգտագործման հնարավորությունը
21:04, 23 Օգոստոս 2016
ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական կողմը չի կարող իր նպատակներին ծառայեցնել Թուրքիայի հարավում տեղակայված «Ինջիրլիք» ավիաբազան, քանի որ այն գտնվում է ՆԱՏՕ-ի վերահսկողության ներքո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով NTV հեռուստաընկերությունը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:
«Ինջիլիք»-ը ՆԱՏՕ-ի բազան է: Ռուսաստանը ՆԱՏՕ-ի անդամ չէ, դրա համար էլ այդ բազայի օգտագործումը ՌԴ-ի կողմից հնարավոր չէ»,- ասել է նա:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Թուրքիայի վարչապետը հնարավոր է համարել Ռուսաստանի կողմից «Ինջիրլիք»-ի օգտագործումը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում