Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պետությունը սոցիալական աջակցություն է ցուցաբերում Պարույր Սևակ համայնքի բնակիչներին

Պետությունը սոցիալական աջակցություն է ցուցաբերում Պարույր Սևակ համայնքի 
բնակիչներին

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը սոցիալական աջակցություն կտրամադրի Արարատի մարզի Պարույր Սևակ սահմանամերձ համայնքի բնակիչներին` էլեկտրաէներգիայի, գույքահարկի և հողի հարկի փոխհատուցման ձևով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության օգոստոսի 25-ի նիստի օրակարգում:  

ՀՀ կառավարությունը 2016 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար նախատեսում է աջակցություն տրամադրել բաժանորդների սպառած էլեկտրաէներգիայի ծախսի համար (մինչև 120 կվտ) 50 տոկոսի չափով: Նախագծով աջակցություն է նախատեսվում նաև այն բաժանորդների համար, որոնք «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի բաժանորդ չեն, սակայն հանդիսանում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաժանորդներ: Վերոնշյալ բաժանորդների համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին 2016 թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար էլեկտրաէներգիայի ծախս ունեցող ամիսներին տրամադրվում է 15 խոր. մետր, տարվա ընթացքում աճողական մինչև 180 խոր. մետր բնական գազի քանակության արժեքին համապատասխան գումար:

Կառավարությունը սոցիալական աջակցություն է տրամադրում նաև ՀՀ սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող, մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների համար վճարման ենթակա հողի հարկի և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի դեպքում: Տարեկան գումարը հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց անունից կառավարությունը նրանց փոխարեն համապատասխան համայնքի բյուջե է վճարում ՀՀ պետական բյուջեով այդ նպատակի համար նախատեսված գումարներից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]