Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայ-ադրբեջանական սահմանը հատած Հենրիկ Աղեկյանը վերադարձվել է հայրենիք

Հայ-ադրբեջանական սահմանը հատած Հենրիկ Աղեկյանը վերադարձվել է հայրենիք

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանական սահմանը հատած  Հայաստանի քաղաքացի Հենրիկ Աղեկյանը վերադարձվել է հայրենիք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը, Աղեկյանի հետվերադարձը կազմակերպվել է օգոստոսի 23-ին` Երևանի ժամանակով 18:00-ին:

«Աղեկյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ, նախնական տվյալներով` վիճակը նորմալ է, սակայն այսօր կամ վաղը կենթարկվի բազմակողմանի  բժշկական հետազոտության, ինչպես կարգն է պահանջում»,- ասաց Կապրիելյանը:

Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ Հենրիկ Սարիբեկի Աղեկյանը, ով ծնվել է 1954թ,  Նախիջևանի հատվածում հայ-ադրբեջանական սահմանը հատել է օգոստոսի 7-ին: Աղեկյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ, նախկինում փորձեր արել է հատելու հայ-ադրբեջանական սահմանը, սակայն հայկական կողմից սահմանը հատելու փորձ կատարելիս հայտնաբերվել է, կանխվել է սահմանահատումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]