Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Եթե Արցախին մի բան պատահի, մինչև վերջին թիզ հողը պաշտպանելու ենք. Սեյրան Օհանյան

Եթե Արցախին մի բան պատահի, մինչև վերջին թիզ հողը պաշտպանելու ենք. Սեյրան Օհանյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում հայկական կողմի գերխնդիրը Արցախի ժողովրդի ինքնորոշումն է սեփական բնօրրանում: «Բազե-2016» երիտասարդական համահայկական հավաքի մասնակիցների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով  հակամարտությունը փոխզիջումների եղանակով կարգավորելու վերաբերյալ մասնակիցներից մեկի հարցին: «Երկրագնդի վրա շատ ազգեր, օրինակ, Կոսովոյի բնակչությունն, ինքնորոշվել է ոչ իր բնօրրանում: Եվ արցախցին հայկական լեռնաշխարհում, իր բնօրրանում ինքնորոշվելու իրավունք ունի: Եթե չկա ինքնորոշում կամ միավորում Հայաստանի Հանրապետության հետ, ապա մնացած բոլոր փոխզիջումների մասին խոսելն անիմաստ է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Օհանյանը:

Նրա խոսքով՝ այն պարագայում, երբ Ադրբեջանը մերժում է վստահության մեխանիզմների ձևավորումը, մշտադիտարկումների իրականացման համար միջազգային հետաքննության պայմանների ստեղծման մասին առաջարկները, փորձում է խոսել ուժի տեսանկյունից, հակահայկական հայտարարություններ է անում, փոխզիջումների մասին խոսելն անիմաստ է: «Ես միշտ ասել եմ և ասում եմ՝ եթե Արցախին մի բան պատահի, մինչև վերջին թիզ հողը մենք պաշտպանելու ենք»,- եզրափակեց նախարարը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]