Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ոստիկանները մեկ օրում ոչնչացրել են 3.5 տոննայից ավելի կանեփի և 16 կգ կակաչի կանաչ զանգված

Ոստիկանները մեկ օրում ոչնչացրել են 3.5 տոննայից ավելի կանեփի և 16 կգ կակաչի 
կանաչ զանգված

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում օգոստոսի 22-ին «Կանեփ-կակաչ-2016» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 3535,7 կգ վայրի աճած կանեփի և 16 կգ կակաչի կանաչ զանգված: Տնամերձ 3 հողամասերից հայտնաբերվել է 34.15 կգ կշռով կանեփի 105 բույս:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 6,08 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, 6 գրամ կանեփի թաց զանգված և 0,3 գրամ կշռով «մեթադոն» տեսակի թմրամիջոցի 1 դեղահաբ: 

Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է բնակարանային գողության 1 դեպք, հայտնաբերվել է 1 հետախուզվող:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]