Լոռու մարզի համայնքներից մեկում կանցկացվեն արտահերթ ընտրություններ
19:46, 23 Օգոստոս 2016
ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզի Մղարթի համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ կդադարեցվեն և կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այդ մասին հարցն ընդգրկված է կառավարության օգոստոսի 25-ի նիստի օրակարգում:
Գործող համայնքապետ Արմինե Մամաջանյանը 2016 թվականի հուլիսի 22-ին հրաժարական է ներկայացրել՝ առողջական վիճակի վատթարացման հիմնավորմամբ, ուստի արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն է առաջացել:
Ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 2-ը՝ նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ Լոռու մարզի ՏԻՄ-երի հերթական ընտրությունները ևս անց են կացվելու այդ նույն օրը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում