Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Համախմբում»-ը սեփական ցուցակով կմասնակցի ՏԻՄ ընտրություններին

«Համախմբում»-ը սեփական ցուցակով կմասնակցի ՏԻՄ ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Համախմբում» կուսակցությունը մասնակցելու է հանրապետության տարբեր մարզերում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին նշված է կուսակցության վարչության հայտարարության մեջ:

Դրանում, մասնավորապես ասված է.

«1.Ընդառաջ գնալով «Համախմբում» կուսակցության տարածքային մի շարք կառույցներից արված առաջարկին՝ որոշել ենք մասնակցել հանրապետության տարբեր մարզերում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին (համայնքի ղեկավար և ավագանի)։

2.Գյումրիում և Վանաձորում կուսակցությունն ավագանու ընտրություններին կմասնակցի սեփական ցուցակով։

3. Գյումրի և Վանաձոր քաղաքներում «Համախմբում» կուսակցության ավագանու ցուցակները համապատասխանաբար կգլխավորեն Հովհաննես Ասոյանը և Վահան Ղույումչյանը։

4. Գյումրիում և Վանաձորում ավագանու ընտրությունների հետ կապված՝ «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանն առաջիկա օրերին հանդես կգա ծրագրային ելույթով»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]