Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Առաջիկա երեք տարիներին կանխատեսվում է ավանդների միջին տարեկան 8.4 տոկոս աճ. ԿԲ կանխատեսում

Առաջիկա երեք տարիներին կանխատեսվում է ավանդների միջին տարեկան 8.4 տոկոս 
աճ. ԿԲ կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանկային համակարգում 2016-2018թթ. ակտիվների միջին տարեկան աճը կկազմի 8.8 տոկոս, վարկերի միջին տարեկան աճը` 13.3 տոկոս: Վարկերի տեսակարար կշիռն ընդհանուր ակտիվներում կավելանա` 2018-ին կազմելով 66.4 տոկոս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` կանխատեսումները տեղ են գտել ՀՀ կենտրոնական բանկի «ՀՀ բանկային համակարգի հնարավոր զարգացումները 2016-2018» զեկույցում:

Նշյալ ժամանակահատվածում նախատեսվում է ավանդների միջին տարեկան 8.4 տոկոս աճ, իսկ ընդհանուր կապիտալը տարեկան կաճի միջինում 22.7 տոկոսով` հիմնականում շահույթի և կանոնադրական կապիտալի հաշվին: Կանոնադրական կապիտալի տեսակարար կշիռը ընդհանուր կապիտալում 2015-ին 69 տոկոսից կնվազի ու 2018-ն կկազմի 65 տոկոս: Նշյալ ժամանակահատվածում ՀՀ բանկային ընդհանուր կապիտալը կաճի 79 տոկոսով:

2016-2018-ին ֆիզիկական և իրավաբանական անձանց ավանդները կաճեն 27.2 տոկոսով: Ընդ որում` ֆիզիկական անձանց ավանդների աճը կանխատեսվում է 28.9 տոկոս, իրավաբանական անձնաց ավանդները կավելանան 23.8 տոկոսով: Արդյունքում, նրանց տեսակարար կշիռն ընդհանուր պարտավորություններում կավելանա 3.54 տոկոսով` 2015թ. վերջին 60.6 տոկոսից 2018թ. հասնելով 64.1 տոկոսի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]