Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայ ընտանիքները շարունակում են ապրել Սիրիայի Հասիչե շրջանում. Այստեղ բախումների արդյունքում ծանր դրություն է

Հայ ընտանիքները շարունակում են ապրել Սիրիայի Հասիչե շրջանում. Այստեղ բախումների արդյունքում ծանր դրություն է

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Հասիչե շրջանում ապրող հայ ընտանիքները փորձում են մնալ ապահով վայրերում եւ հաղթահարել ռազմական բախումների հետեւանքով առաջացած դժվարությունները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը:

Նա տեղեկացրեց, որ քաղաքը կենցաղային ծանր պայմաններում է:

«Հատկապես գիշերային ժամերին բուռն բախումներ են տեղի ունենում սիրիական բանակի եւ Քրդական աշխատավորական կուսակցության զինվորականների միջեւ, սակայն ցերեկը համեմատաբար ավելի հանդարտ դրություն է տիրում: Բնակչությունը դիմագրավում է նաեւ այդ կենցաղային դժվարություններին: Ավելի քան 4 օր էլեկտրականությունը չէր միանում: Քաղաքի պետական փուռը փակ է, ինչի հետեւանքով հաց ձեռք բերելու խնդիր կա: Քաղաք հասնող սննդամթերքի քանակը  քիչ է»,-հայտնեց Զարմիկ Պողիկյանը:

Նա նաեւ նշեց, որ ըստ շաբաթաթերթի աղբյուրի` Հասիչեում այժմ բնակվում է 64 հայ ընտանիք, որոնց մեծամասնությունը տարեց մարդիկ են, քանի որ երիտասարդության զգալի հատվածը լքել է քաղաքը այլ վայրում աշխատելու կամ ուսանելու համար:

«Հայերն առ այժմ նյութական կամ մարդկային կորուստներ չեն ունեցել:  Հայ համայնքը փորձում է հարգալից վերաբերմունք ցուցաբերել բոլոր կողմերի նկատմամբ եւ չներքաշվել  հարցերի մեջ: Եկեղեցին փակ է: Գամիշլիի քահանան հատուկ առիթներով այցելում է Հասիչէ եւ եկեղեցական արարողություններ կատարում։ Հայ ընտանիքները դեռեւս քաղաքից հեռանալու մտադրություն չունեն: Նրանք փորձում են հաղթահարել դժվարությունները` հուսալով, որ քաղաքի վիճակը կբարելավվի: Նախատեսվում է նաեւ բացել շրջանի հայկական վարժարանը»,-ասաց շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը:

Օգոստոսի 21-ին Սիրիայի Հասիչե շրջանում ռուսական կողմի միջնորդությամբ զինադադարի հաստատման համաձայնություն է ձեռք բերվել: Համաձայնությունը եղել է պետական պաշտոնական կողմերի եւ Քրդական աշխատավորական կուսակցության զինվորական թևի՝ «Ասայշ»-ի միջեւ: Ըստ համաձայնության՝ շրջանում զինադադար կհաստատվի, իսկ վիրավորները կտեղափոխվեն Գամիշլիի հիվանդանոց: Հաղորդվում է, որ համաձայնությունը ներառում է նաեւ քաղաքի ապահով վիճակի բարելավում և բանակցությունների վերսկսում՝ կողմերի միջև հարցերի լուծման համար:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]