Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պուտինը, Մերկելը եւ Օլանդը ուկրաինական ճգնաժամը կքննարկեն ՉԺՀ-ում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում

Պուտինը, Մերկելը եւ Օլանդը ուկրաինական ճգնաժամը կքննարկեն ՉԺՀ-ում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի ֆեդերալ կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Չինաստանում հանդիպում կանցկացնեն «Քսանի խմբի» գագաթնաժողովի շրջանակներում եւ կքննարկեն ուկրաինական ճգնաժամին առնչվող խնդիրները:

Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը, այդ մասին նրանք պայմանավորվել են օգոստոսի 23-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում:«Երեք պետությունների ղեկավարները պայմանավորվել են շարունակել անձնական շփումները ուկրաինական թեմատիկայի շուրջ եւ, մասնավորապես, համատեղ հանդիպում անցկացնել «Քսանի խմբի»՝ սեպտեմբերի 4-5-ին Չինաստանում կայանալիք  գագաթնաժողովի շրջանակներում»,-ասված Է հաղորդագրության մեջ:   

Վլադիմիր Պուտինը, Անգելա Մերկելը եւ Ֆրանսուա Օլանդը նաեւ քննարկել են Մինսկի գործընթացի հեռանկարները՝ անվտանգության բնագավառում քաղաքական քայլերի եւ միջոցառումների համաժամանականացման հիման վրա: 

Կողմերն ընդգծել են «մշտական հիման վրա Դոնբասի հատուկ կարգավիճակի օրենսդրական ամրապնդման, սահմանադրական բարեփոխման եւ համաներման անցկացման, տեղական ընտրությունների կազմակերպման կարեւորությունը»: Բոլոր այս հարցերը «պետք Է համաձայնեցվեն Շփման խմբում, որտեղ Կիեւը հնարավորություն ունի ուղղակի երկխոսություն վարել Դոնեցկի եւ Լուգանսկի հետ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]