Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայ-չինական առևտրատնտեսական հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա Պեկինում

 Հայ-չինական առևտրատնտեսական հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա Պեկինում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունում օգոստոսի 22-ին կայացել է առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստը, որը նախագահում էին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը և ՉԺՀ կոմերցիայի նախարարի տեղակալ Ծյան Քըմինը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի ընթացքում հանգամանալից քննարկվել են ՀՀ և ՉԺՀ միջև գյուղատնտեսության, երկկողմ առևտրի, առողջապահության, արդյունաբերության, ավիացիայի, զբոսաշրջության, ճանապարհաշինության, ենթակառուցվածքների, նորարարական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում համագործակցության հարցերի լայն շրջանակ։ Կողմերն ամփոփել են վերջին տարիներին ձեռքբերված համաձայնությունների և ընդունված որոշումների շրջանակներում երկկողմ համագործակցության և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման արդյունքները։

Հանդիպման ավարտին Ռոբերտ Հարությունյանը և Ծյան Քըմինը ստորագրել են նիստի արձանագրությունը։ Ըստ ձեռք բերված պայմանավորվածության՝ հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի է ունենալու 2017թ. Պեկինում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]