Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՀԱՊԿ-ի երկրների խաղաղապահ զորակազմերը համատեղ վարժանքներ են սկսում Բելառուսում

ՀԱՊԿ-ի երկրների խաղաղապահ զորակազմերը համատեղ վարժանքներ են սկսում Բելառուսում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հազարից ավելի զինծառայողներ եւ շուրջ 500 միավոր ռազմական տեխնիկա են գործի դրվելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների խաղաղապահ զորակազմերի «Անխախտ բարեկամություն-2016»  համատեղ վարժանքներում, որոնք օգոստոսի 23-ին մեկնարկում են Բելառուսում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են Բելառուսի պաշտպանության նախարարությունում:

«Վարժանքների հիմնական նպատակներն են՝ փոխըմբռնման ամրապնդումն ու համագործակցությունը ՀԱՊԿ-ի անդամ պետությունների խաղաղապահ զորակազմերի միջեւ, բոլոր աստիճանների հրամանատարների ու շտաբների գործնական կարողությունների եւ հմտությունների կատարելագործումը խաղաղապահ գործողությանը պատրաստվելու եւ խաղաղապահ առաջադրանքները կատարելիս զորամասերն ու ստորաբաժանումները կառավարելու աշխատանքում»,-նշել են պաշտպանական գերատեսչությունում: 

Ինչպես տեղեկացրել են ՀԱՊԿ-ի քարտուղարությունում, «ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերն առաջին անգամ կստանան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատը եւ ճգնաժամային տարածաշրջանում կգործեն ՄԱԿ-ի առաքելության հետ փոխգործակցությամբ»: Վարժանքներին հրավիրված են ՄԱԿ-ի քարտուղարության եւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներ:  

«Անխախտ բարեկամություն-2016» զորավարժությունները կանցկացվեն օգոստոսի 23-ից մինչեւ 27-ը Բրեստի մարզի «Օբուզ-Լեսնովսկի» զինափորձարանում: Բացի ռուս եւ բելառուս զինվորականներից, վարժանքներին կմասնակցեն Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի խաղաղապահները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]