1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գալուստ Սահակյանը շնորհավորել է «Ռիո 2016»-ի մեդալակիր հայ մարզիկներին

Գալուստ Սահակյանը շնորհավորել է «Ռիո 2016»-ի մեդալակիր հայ մարզիկներին

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում ընթացող 31-րդ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող հաղթանակած, ոսկե ու արծաթե մեդալներ նվաճած մարզիկներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.

«Սրտանց շնորհավորում եմ «Ռիո 2016»-ում փառահեղ հաղթանակներ կերտած մեր մարզիկներին. Արթուր Ալեքսանյանին` 31-րդ ամառային օլիմպիական խաղերի չեմպիոնի բարձր պարգեւը նվաճելու համար, փոխչեմպիոններ Միհրան Հարությունյանին, Գոռ Մինասյանին եւ Սիմոն Մարտիրոսյանին: Սիրելի հայորդիներ, հպարտ ենք ձեզնով՝ օլիմպիական խաղերում ձեր ցուցաբերած գրագետ ու պրոֆեսիոնալ մրցելույթներով: Շնորհիվ ձեզ հայոց եռագույնը կրկին բարձրացավ եւ ի լուր աշխարհի հնչեց հայոց օրհներգը: Շնորհավորում եմ նաեւ համայն հայությանը, քանզի հպարտ ենք ձեզնով ու վստահ ենք, որ հաղթանակները շարունակական կլինեն ապագայում եւս մյուս միջազգային մարզական միջոցառումներում: Վստահ եմ, որ ձեր հաղթանակները օրինակ կլինեն Հայաստանի ապագա չեմպիոնների համար: Եվս մեկ անգամ շնորհավորելով հաղթանակների կապակցությամբ` ձեզ հարգելի մարզիկներ, մաղթում եմ նորանոր վերելքներ ու նվաճումներ: Իսկ այն, որ ձեր հաղթանակներն ուղղեցիք սահմանին կանգնած մեր քաջորդիներին եւ ապրիլյան պատերազմում զոհված հերոս տղաներին, դա վկայում է ձեր հայրենասիրության ու մարդկային վեհ արժեքների մասին: Փառք ու պատիվ ձեզ, սիրելի մարզիկներ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]