Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Տորոնտոյի կինոփառատոնին

Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Տորոնտոյի 
կինոփառատոնին

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թեմային առնչվող «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Asbarez-ը:

Ֆիլմի նկարահանման ծախսերը հոգացել է ամերիկահայ գործարար, միլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը: Ֆիլմը նկարահանում է «Survival Pictures» կինոընկերությունը:

Փառատոնի կազմակերպիչները հայտնել են, որ «Խոստումը» կցուցադրվի սեպտեմբերի 11-ին` որպես փառատոնի հանգստյան օրերի ամենասպասված ֆիլմերից մեկը: Ֆիլմի ստեղծողը «Ռուանդա հյուրանոց» ֆիլմի ռեժիսոր Թերրի Ջորջն է, գլխավոր դերում ներկայացված են աստղեր Օսկար Իսահակը, Քրիստիան Բեյլը և Շարլոտ Լե Բոնը:

Համացանցում հայտնվել են ֆիլմի առաջին կադրերը:


Մայքլը համեստ հայ դեղագործ է, ով թողել է իր գյուղն ու գնացել Կոստանդնուպոլիս ուսումնասիրելու բժշկություն: Քրիսը ամերիկացի ֆոտոլրագրող է, ով եկել է այդ երկիր, որպեսզի մասնակիորեն լուսաբանի աշխարաքաղաքական հարցեր, և հարաբերությունների մեջ է տաղանդավոր Անայի հետ` Փարիզում սովորած հայ նկարչուհի: Երբ Մայքլը հանդիպում է Անային, նրանց ընդհանուր ժառանգական հիշողությունը կայծ է առաջացնում ու Անան դառնում է մրցակցության պատճառ երկու տղամարդկանց միջև:  Երբ թուրքերը Առաջին աշխարհամարտի ժամանակ միանում են գերմանացիներին ու դաժանաբար ոչնչացնում Օսմանյան կայսրության սահմաններում ապրող փոքրամասնություններին, չնայած առկա կոնֆլիկտին` յուրաքանչյուրը պետք է ելք փնտրի փրկվելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]