1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

105+ քաշային կարգում Գոռ Մինասյանը դարձավ «Ռիո-2016»-ի փոխչեմպիոն

105+ քաշային կարգում Գոռ Մինասյանը դարձավ «Ռիո-2016»-ի փոխչեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 17  ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ծանրամարտի 105+ քաշային կարգում պայքարի մեջ մտան Հայաստանը ներկայացնող երկու ծանրորդներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գոռ Մինասյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը նվաճելով արծաթե մեդալ, իսկ Ռուբեն Ալեքսանյանը գրավեց 4-րդ տեղը:

Գոռ Մինասյանը պոկում վարժությունում կարողացավ գլխավերևում պահել  210 կիլոգրամ և ընդհանուր հաշվարկով զբաղեցրեց  3-րդ տեղը: Հրում վարժությունը հայ մարզիկը սկսեց 236 կիլոգրամով և կարողացավ ֆիքսել քաշը: 2-րդ մոտեցման ժամանակ Գոռը բարձրացրեց 241 կիլոգրամ, սակայն մրցավարները թերություն տեսան հայ ծանրորդի կատարման մեջ և չհաշվեցին մոտեցումը: 3-րդ մոտեցման ժամանակ Գոռ Մինասյանը նորից մոտեցավ նույն քաշին և կարողացավ բարձրացնել այն: Երկամարտում մեր մարզիկը հավաքեց  451 կլիոգրամ և, օգտվելով Բեհթադ Սալիմի Կորթազիաբիի բացթողումից, գրավեց 2-րդ տեղը և Հայաստանի օլիմպիական ընտրանուն նվիրեց 3-րդ արծաթե մեդալը: Իրանցի Բեհթադ Սալիմի Կորթազիաբին 0 ստացավ հրում վարժությունում:

Ռուբեն Ալեքսանյանը պոկում վարժությունում բարձրացրեց 195 կիլոգրամ: Հրում վարժությունում առաջին մոտեցման ժամանակ Ռուբենը բարձրացրեց 245 կիլոգրամ: Ալեքսանյանը 2-րդ և 3-րդ  մոտեցման ժամանակ պատվիրեց 254 կիլոգրամ և չկարողացավ բարձրացնել: Երկամարտում Ռուբենը հավաքեց 440 կիլոգրամ ու գրավեց 4-րդ տեղը:

Իսկ այս քաշային կարգում հաղթողի կոչումը նվաճեց Վրաստանը ներկայացնող Լաշա Տալախաձեն` 473 լիլոգրամ երկամարտի արդյունքով, գերազանցելով Հուսեյին Ռեզազադեի աշխարհի ռեկորդը` 1 կիլոգրամով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]