Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արթուր Ալեքսանյանը նվաճեց «Ռիո-2016»-ում Հայաստանի առաջին ոսկե մեդալը

Արթուր Ալեքսանյանը նվաճեց  «Ռիո-2016»-ում  Հայաստանի առաջին ոսկե մեդալը

ԵՐԵՎԱՆ, 17  ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հավաքականը «Ռիո-2016»-ում առաջին  օլիմպիական ոսկին նվաճեց: «Արմենպրես»-ը հայտնում է, որ  98 կգ քաշային կարգում հունահռոմեական ոճի ըմբիշ  Արթուր Ալեքսանյանը գետնեց Կուբան ներկայացնող Յասմանի Դանիել Լուգո Կաբրերային և 20 տարվա դադարից հետո Հայաստանին պարգևեց 1-ին ոսկե մեդալը:

Գոտեմարտը սկսվեց Արթուր Ալեքսանյանի նախազգուշացմամբ:Վարկյաններ անց կուբացին ևս զգուշացվեց: Կաբրերան առաջինը պասիվության համար  անցավ պարտեր: Արթուր Ալեքսանյանը կուբացու պարտեր վիճակում  ֆանտաստիկ գլորումով 2 միավոր վաստակեց: Առաջին մրցափուլն ավարտվեց «Ճերմակ արջի» հաղթանակով:

2-րդ մրցափուլում Արթուրը գնաց պարտեր: Հայ ըմբիշը հիանալի պաշտպանվեց և դուրս եկավ դժվարին կացությունից: 2-րդ մրցափուլում ևս հայ մարզիկի առավելությունը զգացվում էր և Արթուրը ևս 1 միավոր վաստակելով նվաճեց  օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումը:

Արմեն Նազարյանից հետո Արթուր Ալեքսանյանը նվաճեց Հայաստանի համար առաջին օլիմպիական ոսկե մեդալը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]