Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ստեփանակերտում արժևորում են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն ապահովող ցանկացած հանդիպում

Ստեփանակերտում արժևորում են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն ապահովող 
ցանկացած հանդիպում

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Ստեփանակերտն արժևորում է ցանկացած հանդիպում, որը միտված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շարունակականության ապահովմանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով օգոստոսի 10-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը, ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ ակնկալում են, որ այդ հանդիպման արդյունքներով առաջընթաց կգրանցվի, եթե զինադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների ներդրման շուրջ ավելի շոշափելի պայմանավորվածություններ լինեն: «Մենք արժևորում ենք ցանկացած նման հանդիպում, որովհետև դրանք շատ կարևոր են հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շարունակականության ապահովման առումով: Հատկապես կարևոր է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումները տեղի են ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների հովանու ներքո»,-ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նոր հանդիպման հնարավորությանը՝ Դավիթ Բաբայանը նշեց. «Հանդիպումներն, իհարկե, կարևոր են, սակայն անհրաժեշտ է, որ առաջընթաց գրանցվի: Եթե Ադրբեջանը շարունակի իր ապակառուցողական քաղաքականությունը, ապա բնական է, որ ոչ մի առաջընթաց չի լինի: Միգուցե, այդպիսի հանդիպումներն ավելի հաճախակի կազմակերպվեն, որպեսզի Բաքուն ավելի կառուցողական դաշտ բերվի: Տեսնենք, ժամանակը ցույց կտա»:

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը ևս մեկ անգամ կարևորեց այն հանգամանքը, որ նման հանդիպումները պետք է առաջընթաց գրանցեն հատկապես հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ շոշափելի պայմանավորվածությունների առումով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]