Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թուրքիայի սպայական կազմի 80 տոկոսը կապված է Գյուլենի կազմակերպության հետ. վարչապետ

Թուրքիայի սպայական կազմի 80 տոկոսը կապված է Գյուլենի  կազմակերպության հետ. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Չանքայա պալատում հեռուստաալիքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ երկրի զինված ուժերի սպայական անձնակազմի 60-80 տոկոսը, ռազմական ուսումնարանների 95 տոկոսը կապված են «Գյուլենի ահաբեկչական կազմակերպության» (FETՃ) հետ, որին Անկարան մեղադրում է երկրում ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Haberturk թերթը:

Թուրք վարչապետն ասել է, որ ռազմական հեղաշրջման փորձի դասերից ելնելով` կառավարությունը պատրաստվում է վերակառուցել զինված ուժերը եւ բարեփոխումներ կատարել: Նա ասել է, որ Թուրքիայի ռազմական բարձրագույն խորհրդի կառուցվածքը պետք է փոխվի` չնշելով մանրամասներ:

Նրա խոսքով` Գյուլենի կազմակերպությունը Թուրքիայում կարող է կազմված լինել մոտ 50 հազար մարդուց, որոնք միմյանց հետ շփվելու սեփական ցանցերն ունեն:

Բինալի Յըլդըրըմն ասել է, որ ներկայում բացահայտվել է Գյուլենի կազմակերպության հետ կապված 76 հազար 597 մարդ, պետական համակարգում աշխատանքից ազատվել է 7 հազար 897-ը, որոնք կասկածվում են կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ, որոնցից 3 հազարից ավելին զինվորականներ են:

«Ընդհանուր առմամբ, մինչ այժմ գյուլենականների հետ կապերի կասկածանքով հայտնաբերվել է 81 հազար 494 մարդ», -ասել է Թուրքիայի վարչապետը:

Բինալի Յըլդըրըմը ներկաներին հավատացրել է, որ առաջիկա 6 ամիսների ընթացքում Սիրիայի հարցում Թուրքիայի կողմից նոր զարգացումներ կլինեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]