Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դատախազը պահանջեց ցմահ ազատազրկել Պերմյակովին

Դատախազը պահանջեց ցմահ ազատազրկել Պերմյակովին

ԳՅՈՒՄՐԻ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստին պետական մեղադրող Գևորգ Գևորգյանը պահանջեց ցմահ ազատազրկում:

Ինչպես դատական նիստերի դահլիճից հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, դատախազը, ներկայացնելով մեղադրանքը, համադրելով Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին,5-րդ և 8-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց սպանությունը` առանձին դաժանությամբ, շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաեւ զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով), 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով (ավազակային հարձակում, որը կատարվել է բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) և 34-329 հոդվածի առաջին մասով (պետական սահմանի ապօրինի հատման փորձ) նախատեսված պատժաչափերը, պահանջեց ցմահ ազատազրկել Պերմյակովին:

Դատապաշտպանը Էդուարդ Աղաջանյանը միջնորդություն ներկայացրեց` դատական նիստը մեկ շաբաթով հետաձգելու համար`  պաշտպանական ճառին պատրաստվելու նպատակով: Դատարանը բավարարեց միջնորդությունը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]