1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ռուսաստանը «Հմեյմիմ» ավիաբազայի ընդգրկուն արդիականացում է իրականացնելու Սիրիայում

Ռուսաստանը «Հմեյմիմ» ավիաբազայի ընդգրկուն արդիականացում է իրականացնելու Սիրիայում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը մտադիր է «Հմեյմիմ»-ը լիարժեք ռազմաբազա դարձնել Սիրիայում եւ այնտեղ տեղակայել Օդատիեզերական ուժերի մշտական զորակազմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 11-ին հաղորդել է «Իզվեստիա»-ն՝ հղում անելով ՌԴ Դաշնության խորհրդի պաշտպանության կոմիտեի առաջին փոխղեկավար Ֆրանց Կլինցեւիչին:

«Իրավական կարգավիճակի համաձայնեցումից հետո «Հմեյմիմ»-ը կդառնա ռուսական զինված ուժերի բազա, այնտեղ կկառուցվի համապատասխան ենթակառուցվածք, եւ մեր զինծառայողները կապրեն արժանավայել պայմաններում: Օդատիեզերական ուժերի խմբավորումը կարող է ավելացվել երկկողմ պայմանավորվածությունների համաձայն, բայց առայժմ առաջադրված խնդիրների լուծման ետսանկյունից այնտեղ առկա ուժերն ու միջոցները բավարար են»,- ասել է սենատորը, նշելով, որ ռազմակայանում չի պլանավորվում մշտական հիման վրա տեղակայել միջուկային զենք եւ ռազմավարական ռմբակոծիչներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]